Հետազոտական աշխատանք 2023

Վերնագիրը՝ Հետազոտական աշխատանք 2023-24

Թեմա՝ Սևանա լճի խնդիրները ջրային ռեսուրսների սխալ կառավարման հետևանաք

  • Պաշտպանող՝ Նարեկ Գրիգորյան, 12-րդ դասարան
  •  Ղեկավար՝ Մարթա Ասատրյան
  • Գրախոս՝ աշխարհագետ Լևոն Գալստյան

Հետազոտական աշխատանք

Գրախոսությունը կից հղումով

Սևանի ճահճացման խնդիրները

Եկեք մի հատ հասկանանք ինչի է ճահճանում Սևանը։ Առաջին հանգամանք դա այն է, որ ջուրը աղտոտվում են թափոններով և կոյուղաջրերով։ Սևանի հատվածներում գտնվող գյուղերի կոյուղաջրերը թափվում են Սևան, իսկ թափոնների մասին կարող եմ չասել, թե ինչքան շատ պլաստիկից շշեր են նետում Սևան։ Չմոռանանք Սոտքի ոսկու հանքը, որի պոչանբարի աղբը նույնպես լցվում է Սևան։ Այս խնդիրը ունի հեշտ լուծում, ընդամենը պետք է խստացնել օրենքները և հասկացնել մարդկանց, որ պետք չէ աղտոտել։

Երկրորդ պատճառ դա լճի էվտրոֆացում է։ Էվտրոֆացում դա ջրի բուսականության բազմացումն է, երբ ջրի հատակին կատարվում է ֆոտոսինտեզ և ծաղկում են տարբեր տեսակի բույսեր, որոնցից ավելի շատ վնասում են ջրիմուռները։ Երևի նկատած կլինեք, որ ամառը Սևանը կանաչում է։ Դա նրանից է, որ հենց այդ ջրիմուռները բազմանում են տաք ժամանակ, և փոխանցում լճին իրենց գույնը ու հոտը։ Ջրիմուռների խնդիրի լուծման ուղղին կա։ Մենք կարող ենք գնալ Ֆրանսիայում գտնվող Անսի լճի ճանապարհով։ Ֆրանսիացիները իրենց լիջը փրկել են շատ խելամիտ միջոցով։ Նրանք հատուկ սարքերով հավաքել են լճի հատակին գտնվող ջրիմուռները և վերամշակել են մեթան գազի, որը ծախել են կառավարության կամ էլ սովորական մարդկանց, իսկ վաստակած գումարը ներդրել են սարքավորումների զարգացմանը։

Երորդ պատճառը դա ջրի մակարդակի իջեցումն է։ ԽՍՀՄ-ի ժամանակ Սևանի մեծ մասը որոշել էին ցամաքացնել և ցամաքացրած հատվածը օգտագործել գյուղատնտեսության համար, իսկ ջուրը հ․ե․կ․-երի համար։ Այդ ժամանակ Սևանի ջրի մակերեսը իջեցրեցին 19մ- ով, որը շատ բացասական ազդեց լճի վրա։ Ջրի իջեցնում լինում է նաև ջրի անխնա օգտագործման ժամանակ։ Լինում է նաև տեղումների պակասի պատճառով։ Ջրի մակարդակի իջեցումը կարող ենք կանգնեցնել, երբ նվազեցնենք անխնա ծախսը։